Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ  կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների հիվանդություն է, և չի կարող զարգանալ ճիշտ սնունդ ստացող և ալկոհոլ չօգտագործող երիտասարդի մոտ, ով սնվում է ճիշտ սննդամթերքով և չի չարաշահում ալկոհոլային ըմպելիքը:

Սակայն... Պարզվում է, որ պանկրեատիտը կարող է զարգանալ մի քանի այլ, սննդի և սխալ ապրելակերպի հետ կապ չունեցող գործոններից.

  •     ենթաստամոքսային գեղձի բնածին անատոմիական թերություններից և լեղածորանների խցանումներից,
  •     տասերկումատյա աղու, լեղապարկի և լեղուղիների բորբոքային հիվանդություններից,
  •     ալերգիկ հիվանդություններից (այդ թվում` սննդային ալերգիայից),
  •     որովայնի վնասվածքներից,
  •     ճարպային և ֆերմենտային բնածին խանգարումներից,
  •     մուկովիսցիդոզից,
  •     լակտազային անբավարարությունից (հաճախ` ցածր տարիքի երեխաների մոտ),
  •     դեղերի ընդունումից (կորտիկոստերոիդներ, սուլֆանիլամիդներ, միզամուղներ և այլն),
  •     վաղ տարիքում տարած վիրուսային և մանրէային հիվանդություններից (խոզուկ, գրիպ և այլն):


Ծանր անգինաները հաճախ են սուր պանկրեատիտի զարգացման առիթ լինում: Տարած անգինայի վնասակար հետևանքը կարող է բարդանալ սթրեսներով և սննդի ոչ կայուն ընդունումով:

Դիմակի ներքո

Պանկրեատիտի նոպան կարող է զուգորդվել դիարեայով, սրտխարնոցով և փսխումով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումով: Սակայն, հիվանդության կարևորագույն նշանն է ցավը, որը կարող է սկսվել թեթև ծակոցներից և ավարտվել ցավային շոկի առաջացմամբ: Պանկրեատիտին բնորոշ ցավերը տեղակայվում են որովայնի խոռոչի էպիգաստրալ շրջանում: Հենց այդ պատճառով էլ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդներին հաճախ սխալմամբ բուժում են որպես գաստրիտ: Թիկունքին և կրծքավանդակին տարածվող ցավերն առաջացնում են ստենոկարդիայի նոպայի պատկեր, իսկ աջ զստափոս տարածվող ցավը կույրաղիքի բորբոքում է հիշեցնում... Այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք կլինիկական հետազոտություններ.

  • արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն (լեյկոցիտների բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին),
  • արյան կենսաքիմիական հետազոտություն (ամիլազայի և ենթաստամոքսային գեղձի այլ ֆերմենտների առկայությունը կհաստատի պանկրեատիտը),
  • մեզի հետազոտություն (այստեղ նույնպես կարելի է հայտնաբերել ամիլազա),
  • կղանքի հետազոտություն (ճարպի բարձր քանակը, չյուրացված օսլայի և սպիտակուցների առկայությունը վկայում է քրոնիկական պանկրեատիտի մասին),
  • որովայնի խոռոչի ՈւՁՀ (անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի անցուղիների գնահատականի համար, կիստաների և նորագոյացումների առկայությունը պարզելու նպատակով):


Ըստ ցուցումների, նշանակվում են  ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, ռենտգեն-հետազոտություններ, ենթաստամոքսային գեղձի սեկրետորային գործառույթի հետազոտություններ:

Սովն ու ցուրտը

Ահա այս երկու սկղբունքներն են` պանկրեատիտի նոպայի առաջին օգնություն անցկացնելու: Ոչ մի դեպքում չի կարելի դնել ցավոտ հատվածին տաքություն, քանի որ բորբոքային գործընթացը կարող է արագանալ: Անհրաժեշտ է սառույցի պարկ: Սուր պանկրեատիտի դեպքում հիվանդին պարտադիր տեղափոխում են հիվանդանոց:

Բուժումը սկսում են անկողնային օրակարգից, քանի որ բորբոքված ենթաստամոքսային գեղձին անհրաժեշտ է հանգիստ: Բուժման առաջին երկու օրը հիվանդը պետք է ընթանրապես չսնվի, սակայն հեղուկները սահմանափակել պետք չէ: Խորհուրդ են տրվում գազազրկված և գոլ վիճակում հանքային ջրեր: Առաջին սնունդը պետք է լինի գոլ, տրորված և չառաջացնի ստամոքսային հեղուկի արտադրություն: Խորհուրդ են տրվում շիլաներ, արգանակներ, տրորված բանջարեղեն, եփված ոչ ճարպոտ հավի կամ ճագարի միս, դիետիկ կաթնաշոռ:

Նշանակվում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը դանդաղացնող դեղեր, գլյուկոկորտիկոստերոիդներ և հակամանրէային պատրաստուկներ:

Վիրաբուժական բուժումն անհրաժեշտ է միայն ոչ արդյունավետ դեղորայքային բուժման կամ օրգանի արագնթաց քայքայման դեպքերում:


Ոչ մի ճարպ

Բուժման կարևորագույն պայմանն է սննդակարգը, որը հարկ է պահպանել նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո` երկար ժամանակ: Սննդակարգի առանձնահատկությունն է ճարպային սննդի և ենթաստամոքսային գեղձի արտադրությունը դանդաղացնող սննդի բացակայությունը: Խնդիրը նրանում է, որ օրգանիզմում ճարպերը յուրացվում են միայն ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների օգնությամբ:

Քրոնիկական պանկրեատիտի ժամանակ արգելված են բոլոր հյութաբեր կերակրատեսակները` թանձր արգանակները, մսի և ձկան ճարպոտ տեսակները, տապակած և ապխտած կերակրատեսակները, պահածոները, երծիկը, կծուն ու թթուն, թարմ հացը, պաղպաղակը, սառը և գազավորված ըմպելիքները, սուրճն ու շոկոլադը:

Հիվանդը պետք է ուտի օրական 5-6 անգամ` քիչ քանակությամբ սնունդ ընդունելով: Խորհուրդ է տրվում օգտագործել ոչ քաղցր թեյ և գազազրկված հանքային ջուր:

Հարկ է զգուշանալ թարմ մրգերից և բանջարեղենից, ինչպես նաև թարմ հյութերից: Անհրաժեշտ է նաև հավելել սննդակարգը A, C, B1, B2, B12, PP, K վիտամիններով և ֆոլաթթվով:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.11.2015

Հարգելի Qristine, բարև Ձեզ: Իհարկե Ձեր թվարկած ախտանիշներից որոշ մասը բնորոշ է պանկրատիտին: Սակայն պանկրեատիտի դեպքում բնորոշ է գոտևորող ցավը, բացի այդ սուր պանկրեատիտի ժամանակ ցավը չի մեղմանում ոչ որևէ դիրք փոխելուց և ոչ էլ "Մեզիմ" ընդունելուց: Ձեր նկարագրած գանգատներն ավելի բնորոշ են լեղապարկի բորբոքմանը: Ցանկալի կլինի կատարել որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ:

Qristine

23.10.2015

Es kardacel em entastamoqsayin gexci borboqman masin grarumner@, ajntex asvum e, vor pankretiti depqum chi kareli taqacnel, ajl sar@ ban dnel. Erb kardaci axtanishneri masin, mi qani ban indz mot ham@nknum e, orinak cav@ vrovaynum, entastamoqsayin gexci ev lexaparki hatvacum, erbemn sur cavi jamanak cav em zgum naev mejqi hatvacum, uteluc ayd hatvacum canrutyun em zgum, bayc utelu cankutyun mish unenum em, naev cavi jamanak erb taq ban em dnum cav@ mexmanum e, erbemn amboxjutyamn hangstanum e. ognum e naev mezim dexamijoc@, cav@ tevum e mi qani or, ajd @ntacqum mek or aveli shat e cavum u himnakanu gisher@, orva @ntacqum miayn hatuk sharjumneri ev dirqeri jamanak e cavum, inch xorhurd ktaq, asem, vor cav@ sksvum e himnakanum votqers sarecneluc heto.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ